Ֆրանսիայի Մ20 հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կենտրոնական պաշտպան Մամադու Սարը վարձակալական հիմունքով տեղափոխվել է «Ստրասբուրգ», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, ժամկետը կսպառվի 2026 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ «Չելսին» այս ամռանը հենց «Ստրասբուրգից» է գնել 19-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը՝ վճարելով 14 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքել է 8 տարվա պայմանագիր:
Նա «Չելսիի» կազմում էր աշխարհի ակումբային առաջնությանը և մասնակցեց մեկ խաղի՝ լոնդոնյան ակումբի հետ հռչակվելով աշխարհի ակումբային չեմպիոն:


