Logo

«Չելսիի» վաճառքից ստացված գումարը կուղարկվի Ուկրաինա

23:42 / 31.01.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» վաճառքից ստացված գումարը կուղարկվի Ուկրաինա, եթե Եվրամիությունը հաստատի, հաղորդում է The Telegraph-ը։

Նախորդ տարի ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն ակումբը վաճառել էր ամերիկացի գործարար Թոդ Բյոլիի ընկերությանը, ինչից հետո 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգը սառեցվել էր Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից։ Այդ գումարը հնարավոր կլինի օգտագործել, երբ Եվրամիությունը վերջնականապես հաստատի Ուկրաինային ուղղված դրամական փոխանցումը: Դրանից հետո միջոցները կարող են փոխանցվել դեռևս անանուն հիմնադրամին մի քանի շաբաթվա ընթացքում:

Այդ տարբերակն առաջարկել է Աբրամովիչը, որը 2003-2022 թվականներին անգլիական ակումբի սեփականատերն էր:

Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրները հայտնում են, որ տեղական բարեգործական հանձնաժողովը շուտով կհաստատի միջոցների տրամադրումը: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նաև ԵՄ-ի թույլտվությունը, քանի որ Աբրամովիչի նկատմամբ միությունը հակառուսական պատժամիջոցներ էր կիրառել:

Կառույցը, որը կզբաղվի միջոցների բաշխմամբ, կղեկավարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բրիտանական մասնաճյուղի նախկին գլխավոր տնօրեն Մայք Փենրոուզը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ