Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 0-2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։
Հյուրերը գոլերը խփեցին հանդիպման մեկնարկում. չորրորդ րոպեին հաշիվը բացեց շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը, իսկ իր թիմի հաջողությունը 19-րդ րոպեին զարգացրեց բրազիլացի կիսապաշտպան Ժոելինթոնը։
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի ընթացիկ առաջնությունում կրեց երրորդ, իսկ բոլոր մրցաշարերում` չորրորդ անընդմեջ պարտությունը և 22 միավորով 14-րդն է, «Նյուքասլը» 5-րդն է և ունի 32 միավոր։
Լոնդոնի «Չելսին» սենսացիոն պարտություն կրեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունից»` 0-2։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 35 միավորով չորրորդ տեղում է, «Իպսվիչը» 15 միավորով բարձրացավ 18-րդ տեղ։
«Ասթոն Վիլան» տնային խաղում արդյունավետ ոչ-ոքի գրանցեց «Բրայթոնի» հետ` 2-2։ Տանտերերից գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Օլի Ուոթկինսը։
Բիրմինգեմը ներկայացնող ակումբը 29 միավորով 9-րդն է, «Բրայթոնը» 27 միավորով 10-րդ տեղում է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Իպսվիչ Թաուն» - «Չելսի»` 2-0
Լիեմ Դելափ, 12 (11մ), Օմարի Հաթչինսոն, 53
«Ասթոն Վիլա» - «Բրայթոն»` 2-2
Օլի Ուոթկինս, 36 (11մ), Մորգան Ռոջերս, 47 - Սիմոն Ադինգրա, 12, Տարիք Լեմփթի, 81
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»` 0-2
Ալեքսանդր Իսակ, 4, Ժոելինթոն, 19