«Չելսին» ձեռք է բերել «Այաքսի» պաշտպան Յորել Հատոյին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը 7 տարվա պայմանագիր են ստորագրել։
Transfermarkt-ի տվյալներով` անգլիական գրանդը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 44 միլիոն եվրո։
Հատոն «Այաքսում» 111 խաղում 4 գոլ է խփել, կատարել 9 ասիստ։


