Logo

«Չելսին» 75 միլիոն ֆունտ է պահանջում Հավերցի դիմաց

12:38 / 07.06.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» կվաճառի գերմանացի հարձակվող Կայ Հավերցի տրանսֆերային իրավունքը, եթե ստանա նվազագույնը 75 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկ, հաղորդում է The Guardian-ը:

23-ամյա ֆուտբոլիստն արդեն հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հավերցի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» և Թուրինի «Յուվենտուսը»:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «Չելսիի» կազմում մասնակցել է 47 խաղի, խփել 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ