Անգլիական «Չելսին» ու «Լեսթերը» բանակցում են ֆրանսիացի պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի տեղափոխության շուրջ, հայտնում է CBS Sports Golazo-ն:
Լոնդոնցիները պատրաստվում են նոր՝ 85 միլիոնանոց առաջարկ կատարել հյուսիսիռլանդացի մասնագետ Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմին: Ավելի վաղ «Լեսթերը» հրաժարվել էր վաճառել Ֆոֆանայի տրանսֆերային իրավունքը 80 միլիոն եվրոյով:
Պաշտպանի գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Ֆոֆանան 2020 թվականի հոկտեմբերին է համալրել ԱՊԼ-ի 2015/16 մրցաշրջանի չեմպիոնի շարքերը՝ տեղափոխվելով ֆրանսիական «Սենթ Էտյենից»: Գործարքի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո:

