Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Չելսիին»:
14-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Մոյզես Կայսեդոն, 63-րդ րոպեին պատասխանեց Քոդի Գակպոն, իսկ հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Էստևաոն հաղթանակ կորզեց լոնդոնյան թիմի համար:
Առնե Սլոթի թիմը բոլոր մրցաշարերում երրորդ խաղն անընդմեջ պարտվեց: Պրեմիեր լիգայում երկու անընդմեջ պարտությունից հետո «Լիվերպուլը» 15 միավորով երկրորդն է, մեկ միավորով է հետ առաջատար Լոնդոնի «Արսենալից», որը քիչ առաջ տանը 2-0 հաշվով հաղթել էր «Վեսթ Հեմին»: «Չելսին» 11 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Չելսի» - «Լիվերպուլ»` 2-1
Մոյզես Կայսեդո, 14, Էստևաո, 90+5 - Քոդի Գակպո, 63
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


