Լոնդոնի «Չելսին» ցանկանում է գնել իսպանական «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենի տրանսֆերը:
Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Կապույտներն» առաջին առաջարկն են կատարել դանիացու տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Չելսին» մտադիր է 45 միլիոն եվրոյից ցածր գումարի դիմաց ավարտին հասցնել գործարքը: Հենց այդքան է կազմում դարպասապահի հրաժարագինը: Անգլիական գրանդը կարծում է, որ Նիկոլաս Ջեքսոնի տեղափոխության շնորհիվ ակումբների միջև առաջացած լավ հարաբերությունները կարող են օգնել տրանսֆերի առանց խոչընդոտների իրականացման հարցում:
«Չելսին» ցանկանում է 20 միլիոն եվրոյի դիմաց գնել Յորգենսենի տրանսֆերը:


