Լոնդոնի «Չելսին» մտադիր չէ ամռանը ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական գրանդը հետաքրքրված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Միաժամանակ, Բրազիլիայի հավաքականի առաջատարը պատրաստվում է մարզական կարիերան ավարտել փարիզյան ակումբում:
Հիշեցնենք, որ Նեյմարն օրեր առաջ վիրահատության էր ենթարկվել և ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:


