Logo

«Չելսին» ձմռանը ծախսել է ավելի շատ, քան Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ակումբները միասին

14:38 / 01.02.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել է 329,5 միլիոն եվրո, հայտնում է Marca-ն:

Անգլիական ակումբը ծախսել է ավելի շատ, քան գերմանական Բունդեսլիգայի, իտալական Ա Սերիայի, ֆրանսիական Լիգա 1-ի և իսպանական Լա լիգայի ակումբները միասին:

Հիշեցնենք, որ այս ձմռանը «Չելսիին» են միացել Էնցո Ֆերնանդեսը (121 միլիոն եվրո), Միխայիլ Մուդրիկը (70 միլիոն եվրո), Բենուա Բադիաշիլը (38 միլիոն եվրո), Նոնի Մադուեկեն (35 միլիոն եվրո), Մալո Գյուստոն (30 միլիոն եվրո), Անդրեյ Սանթոսը (12, 5 միլիոն եվրո), Դավիդ Դատրո Ֆոֆանան (12 միլիոն եվրո) և Ժոաու Ֆելիշը (վարձակալություն, 11 միլիոն եվրո):

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում լոնդոնյան ակումբը 20 խաղից հետո 29 միավորով 10-րդ տեղում է: Գրեմ Փոթերի թիմը փետրվարի 3-ին տանը կմրցի «Ֆուլհեմի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ