Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց նիգերիացի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, մեկ գոլ էլ խփեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը։
«Չելսին» 10 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Վեսթ Հեմն» ունի 4 միավոր և 14-րդն է։
Պրեմիեր լիգա, 5-րդ տուր
«Վեսթ Հեմ» - «Չելսի»` 0-3 (տեսանյութ)
Նիկոլաս Ջեքսոն, 4, 18, Քոուլ Պալմեր, 47


