Logo

«Չելսին» երկրորդ անգամ կփորձի ձեռք բերել Մայք Մենյանին

11:18 / 16.12.2025Ֆուտբոլ
null

«Չելսին» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենյանի նկատմամբ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Լոնդոնցիները նախորդ անհաջող փորձից հետո պատրաստվում են ակտիվ բանակցություններ սկսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մենյանի գործող պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ կսպառվի 2026 թվականի ամռանը:

 «Ռոսոներին» իր հերթին բանակցում է դարպասապահի հետ՝ նոր պայմանագիր կնքելու համար, բայց բանակցությունների առաջին փուլը հաջող չի եղել: Ֆրանսիացին ցանկանում է նոր պայմանագրով ստանալ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն միլանցիները պատրաստ չեն այդքան վճարելուն:

30-ամյա Մայք Մենյանը 2025/26 մրցաշրջանում «Միլանի» կազմում մասնացկել է 17 հանդիպման, որոնցում բաց է թողել 14 գնդակ, իսկ 8 խաղում դարպասը պահել է անառիկ:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ