Logo

«Չելսին» գոլառատ խաղում հաղթեց «Բրայթոնին»

05:23 / 23.07.2023Ֆուտբոլ
null

Եվրոպայի թոփ ակումբները ստուգողական հանդիպումներ են անցկացնում նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի «Լինքոլն Ֆայնենշլ Ֆիլդ» ստադիոնում Լոնդոնի «Չելսին» մրցեց «Բրայթոնի» հետ և հաղթեց 4-3 հաշվով:

Լոնդոնյան ակումբի կազմում գոլով աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն, անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերը, սենեգալցի կիսապաշտպան Նիկոլաս Ջեքսոնը և ուկրաինացի վինգեր Միխայլո Մուդրիկը, որն առաջին գոլը խփեց թիմի կազմում:

«Բրայթոնի» կազմում գոլեր խփեցին անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքը, բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն (11մ) և գերմանացի հարձակվող Դենիզ Ունդավը:

«Չելսին» 60-րդ րոպեից ուներ թվային առավելություն. «Բրայթոնից» խաղադաշտից հեռացվել էր նիդերլանդցի պաշտպան Յան Պոլ վան Հեկեն:

Լոնդոնցիներն ավելի վաղ ընկերական խաղում 5-0 հաշվով հաղթել էին Ուելսը ներկայացնող «Ռեքսեմին»: Հաջորդ խաղում «Չելսին» կմրցի «Նյուքասլի» (27.07, 04:15), այնուհետև՝ «Ֆուլհեմի» (30.07, 22:45) և Դորտմունդի «Բորուսիայի» (03.08, 04:30) հետ:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 11-ին: Երկրի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է:

Ընկերական հանդիպում

«Չելսի» - «Բրայթոն»՝ 4-3 

Քրիստոֆեր Նկունկու, 19,  Միխայլո Մուդրիկ, 65, Քոնոր Գալահեր, 72, Նիկոլաս Ջեկսոն, 77 - Դենի Ուելբեք, 13, Ժոաո Պեդրո, 79, (11մ), Դենիզ Ունդավ, 89

Հեռացում՝ Յան Պոլ վան Հեկե, 60

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ