Լոնդոնի «Չելսին» Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում գոլառատ պայքարում 4-2 հաշվով հաղթեց երկրորդ դիվիզիոնում` Չեմպիոնշիփում, հանդես եկող «Լեսթերին»` դուրս գալով հաջորդ փուլ։
Մինչև մրցավարի ավելացված երկրորդ րոպեն լուսատախտակին 2-2 հաշիվն էր, սակայն լոնդոնյան ակումբը հաղթանակ կորզեց։
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի գոլերը խփեցին իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելիան ու անգլիացիներ Քոուլ Պալմերը, Կարնի Չուկվուեմեկան և Նոնի Մադուեկեն։
Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթին» ու Չեմպիոնշիփը ներկայացնող «Քովենթրի Սիթին»։
Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Չելսի» - «Լեսթեր»` 4-2
Մարկ Կուկուրելիա, 13, Քոուլ Պալմեր, 45+1, Կարնի Չուկվուեմեկա, 90+2, Նոնի Մադուեկե, 90+8 - Աքսել Դիսասի, 51 (ինքնագոլ), Ստեֆի Մավիդիդի, 62
Վրիպում 11-մետրանոցից` Ռահիմ Սթերլինգ («Չելսի»), 26
Հեռացում` Կալամ Դոյլ («Լեսթեր»), 73


