Անգլիայի առաջնության 22-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ:
«Չելսիի» կազմում նորամուտը նշեց 22-ամյա արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որին ձեռք բերելու համար լոնդոնյան ակումբն անգլիական ֆուտբոլի համար ռեկորդային 121 միլիոն եվրո է վճարել Լիսաբոնի «Բենֆիկային»: Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ազնվականների» ևս մեկ նորեկ, ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Մուդրիկն առաջին անգամ ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց առաջին խաղակեսից հետո:
«Չելսին» Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղում տարել է ընդամենը մեկ հաղթանակ և 30 միավորով 9-րդ տեղում է։ «Ֆուլհեմը» 32 միավորով 6-րդն է:
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 0-0






