Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» և հաղթանակ կորզեց 3-1 հաշվով:
Լոնդոնյան դերբիում 30-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց կոլումբացի կիսապաշտպան Ջեֆերսոն Լերման, 47-րդ րոպեին «Չելսիից» պատասխանեց անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերը, որն ավելացված ժամանակում նաև դուբլ գրանցեց, իսկ խաղի վերջակետը դրեց հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը:
«Չելսին» 24 խաղից հետո 34 միավորով 10-րդն է, «Քրիսթալ Փելասը» նույնքան հանդիպումից հետո 24 միավորով 15-րդն է:
Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 1-3
Ջեֆերսոն Լերմա, 30 - Քոնոր Գալահեր, 47, 90+1, Էնցո Ֆերնանդես, 90+4


