Logo

«Չելսին» հաղթեց և բարձացավ 6-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Նյուքասլից»

01:03 / 16.05.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում Լոնդոնի «Չելսին» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։

Հյուրերի գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերն ու ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն։ Պալմերը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 22 գոլի հեղինակ ու լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին (27 գոլ)։

Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 60 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։ «Բրայթոնը» 48 միավորով 10-րդն է։

«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում անգլիացի կիսապաշտպան Քոբի Մայնուի, կոտդիվուարցի վինգեր Ամադ Դիալոյի ու դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունի խփած գոլերի շնորհիվ 3-2 հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ։

Մանկունյական ակումբը վաստակեց 57 միավոր և 8-րդ տեղում է։ «Նյուքասլը» նույնպես ունի 57 միավոր և 7-րդն է մրցաշարային աղյուսակում։

Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Բրայթոն» - «Չելսի»` 1-2

Դանի Ուելբեք, 90+8 - Քոուլ Պալմեր, 34, Քրիստոֆեր Նկունկու, 64

Հեռացում` Ռիս Ջեյմս («Չելսի»), 88

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»` 3-2

Քոբի Մայնու, 31, Ամադ Դիալո, 57, Ռասմուս Հոյլուն, 84 - Էնթոնի Գորդոն, 49, Լյուիս Հոլ, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա