Logo

«Չելսին» հաղթեց և երկրորդն է

01:54 / 09.11.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում ընդունեց «Վուլվերհեմփթոնին» և հաղթեց 3-0 հաշվով:

Գոլ խփեցին Մալո Գյուստոն, Ժոաո Պեդրոն և Պեդրու Նետուն:

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 20 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, 6 միավորով է հետ առաջատար Լոնդոնի «Արսենալից»: «Վուլվերհեմփթոնը» 2 միավորով վերջին` 20-րդ տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Չելսի» - «Վուլվերհեմփթոն»` 3-0

Մալո Գյուստո, 51, Ժոաո Պեդրո, 65, Պեդրու Նետու, 73

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ