Logo

«Չելսին» հաստատեց. Էդուար Մենդին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

20:29 / 28.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի դարպասապահ Էդուար Մենդին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի» ակումբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի վաճառքից անգլիական ակումբը կվաստակի 20 միլիոն եվրո: Մենդին 2020 թվականի սեպտեմբերից էր խաղում «Չելսիում»:

Ավարտված մրցաշրջանում Սենեգալի հավաքականի դարպասապահը 12 հանդիպում էր անցկացրել լոնդոնցիների կազմում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սենեգալի հավաքականի պաշտպան Կալիդու Կուլիբալին «Չելսիից» տեղափոխվել էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ