Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտնել է, որ իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հեռանում է ակումբից:
«11 տարի, 508 հանդիպում և 9 տիտղոս. Սեզար Ասպիլիկուետան որոշել է, որ ժամանակն է հեռանալ «Չելսիից»: Շնորհավորում ենք այն ամենի համար, ինչին հասել ես: Դու միշտ կմնաս «Չելսիի» լեգենդը:
Ասպին առաջին ֆուտբոլիստն է, որը «Չելսիի» կազմում հաղթել է բոլոր տիտղոսները: Ակումբում խաղալու տարիներին նա նվաճել է երկրպագուների սիրտը և վաստակել տեղն ակումբի պատմության մեջ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը 2012 թվականի օգոստոսից էր խաղում անգլիական ակումբում: Ավարտված մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» կազմում մասնակցել էր 32 հանդիպման, դարձել չորս գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»:



