Լոնդոնի «Չելսին» մտադիր է նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել և հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի ծառայություններով։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X միկրոբլոգում գրել է, որ շվեդ հարձակվողի ու «Սպորտինգի» միջև գործող պայմանագրում սահմանված է 100 միլիոն եվրո հրաժարագին։ Հենց այդքան գումար պետք է վճարեն 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել ցանկացող ակումբները։
Դյոկերեշը Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում 26 խաղում խփել է 22 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա նաև 10 գոլային փոխանցում է կատարել։


