Անգլիական «Ֆուլհեմին» հրաժեշտ տված բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը չի վերադառնա Լոնդոնի «Չելսի»։
Լրագրող Նեյթան Գիսինգը հայտնում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչը կապ է հաստատել «Չելսիի» հետ, որը հետաքրքրված չի եղել վերադարձի տարբերակով: Վիլյանը «Չելսիում» ելույթ է ունեցել 2013-2020 թվականներին` 339 խաղում դառնալով 63 գոլի ու 62 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Ֆուլհեմից», որի կազմում անցկացրել է 30 հանդիպում, խփել 5 գոլ ու կատարել 6 ասիստ։


