Լոնդոնի «Չելսին» տիտղոսային նոր հովանավոր ունի: Ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել Infinite Athlete-ի հետ, հայտնում է «Ազնվականների» պաշտոնական կայքը:
Ավելի վաղ նշվում էր, որ գործարքից «Չելսին» կստանա 43 միլիոն ֆունտ: Լրագրող Նիզար Կինսելան հայտնում է, որ լոնդոնյան ակումբն արդեն հաջորդ մրցաշրջանի համար նոր հովանավոր է փնտրում:
Infinite Athlete-ը բիոմեխանիկական ինժեներական ընկերություն է, որը ստեղծվել է Tempus Ex Machina-ի և Biocore-ի միաձուլման արդյունքում: Այն ծրագրեր է մշակում սպորտային վիճակագրության, տեսանյութերի և վնասվածքների վերլուծության համար։


