Լոնդոնի «Չելսին» ու ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում: 31-ամյա ֆուտբոլիստի համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը:
Լրագրող Քրիստիան Ֆալկի հաղորդմամբ՝ եթե կողմերը համաձայնության չգան, ու մեկ տարի անց Կանտեն հեռանա ազատ գործակալի կարգավիճակում, «թոշակառուները» կփորձեն ձեռք բերել «Բարսելոնայի» նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:
Լոնդոնյան ակումբում վստահ են, որ 25-ամյա ֆուտբոլիստը կկարողանա արժանիորեն փոխարինել աշխարհի չեմպիոնին:
Դե Յոնգը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում» և արդեն մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, սակայն կարող է փոխել կարծիքը՝ հաշվի առնելով, որ կատալոնական ակումբը մտադիր է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը:


