Logo

«Չելսին» կապ է հաստատել Անտոնիո Կոնտեի հետ

12:20 / 03.05.2024Ֆուտբոլ
null

Իտալացի հանրահայտ մարզիչ Անտոնիո Կոնտեն հնարավոր է վերադառնա Լոնդոն, հայտնում է La Repubblica-ն:

«Չելսիի» սեփականատեր Տոդ Բոուլին պատրաստ է ֆինանսական լավ պայմաններ ապահովել 54-ամյա մասնագետի համար:

Ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել նախկին գլխավոր մարզչի հետ, առաջին շփումն արդյունավետ է ստացվել:

Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն «Չելսին» գլխավորել է 2016-2018 թվականներին և հենց առաջին մրցաշրջանում նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը: Նրա նախորդ ակումբը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որտեղից հեռացել էր 2023-ի մարտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա