Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը 5-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, մեկական գոլ խփեցին անգլիացիներ Քոուլ Պալմերը, Կոնոր Գալահերն ու Նոնի Մադուեկեն։
«Չելսին» 54 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Վեսթ Հեմը» 49 միավորով 9-րդն է։
Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Բրայթոնին» և 67 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։ «Բրայթոնը» վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։
Պրեմիեր լիգա, 36-րդ տուր
«Չելսի» - «Վեսթ Հեմ»` 5-0
Քոուլ Պալմեր, 15, Կոնոր Գալահեր, 30, Նոնի Մադուեկե, 36, Նիկոլաս Ջեքսոն, 48, 81
«Բրայթոն» - «Ասթոն Վիլա»` 1-0
Ժոաո Պեդրո, 87
Վրիպում 11-մետրանոցից` Ժոաո Պեդրո («Բրայթոն»), 87