Լոնդոնի «Չելսին» ամռանը կփորձի վաճառել անգլիացի հարձակվող Ռահիմ Ստեռլինգի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է The Athletic-ը:
Այնուամենայնիվ, անգլիական ակումբում հասկանում են, որ հնարավոր է՝ 30-ամյա ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը խոչընդոտ հանդիսանա:
Ստեռլինգն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է Լոնդոնի «Արսենալում», 23 խաղում խփել է մեկ գոլ և կատարել չորս ասիստ:


