Լոնդոնի «Չելսին» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել Երևանի «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի խաղում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիական գրանդը 1971 թվականից հետո առաջին անգամ է եվրագավաթային խաղի մեկ խաղակեսում 6 գոլ խփել:
Հիշեցնենք, որ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը հաղթել էր 8-0 հաշվով: Այդ հաղթանակը երրորդ ամենախոշոր հաղթանակն էր ակումբի պատմության մեջ: