Logo

The Athletic. «Չելսին» ստիպված կլինի գումար վճարել Սանչոյի հետ համաձայնության չգալու համար

14:56 / 03.06.2025Ֆուտբոլ
null

Եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն ու «Չելսին» համաձայնության չեն հասել անձնական պայմանագրի հարցում, գրում  է The Athletic-ը:

25-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է ընթացիկ մրցաշրջանն անցկացրել լոնդոնյան ակումբում և կարող էր մշտական համաձայնագիր ստորագրել: Դրա համար «Կապույտները» պետք է 25 միլիոն ֆունտ վճարեին, սակայն անգլիացու հետ համաձայնության չհասնելուց հետո գործարքը չի կայանա:

Այդուհանդերձ, տրանսֆերը կատարելու պարտավորություն ունեցող «Չելսին» պետք է «Մանչեսթեր Յունայթեդին» 5 միլիոն ֆունտ փոխհատուցի գործարքից հրաժարվելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանչոն չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ գործող պայմանագիր ունի: Նա ցանկանում է սպասել այլ առաջարկների:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ