Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: Լոնդոնյան դերբիի միակ գոլը 34-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն:
«Չելսին» ու «Տոտենհեմը» 17-ական միավորով «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սանդեռլենդի» հետ բաժանում են 3-6-րդ տեղերը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Տոտենհեմ» - «Չելսի»` 0-1
Ժոաո Պեդրո, 34
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


