Մոտավորապես 2 ժամ է՝ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի «Բենֆիկա» - «Չելսի» հանդիպումը դադարեցված է՝ պայմանավորված Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով:
Ռիս Ջեյմսի՝ տուգանայինից խփած տպավորիչ գոլի շնորհիվ լոնդոնյան ակումբը 86-րդ րոպեի դրությամբ հաղթում է 1-0 հաշվով: Խաղը դադարեցվել է հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ: Մրցավար Սլավկո Վինչիչը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով խաղացողներին ուղարկել է հանդերձարան:
«Չելսին» լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ թիմի ֆուտբոլիստները մարզվում են հենց հանդերձարանում, որպեսզի մկանները տաք պահեն:
Meanwhile, in the dressing room. pic.twitter.com/UZPsVkNvHr
— Chelsea FC (@ChelseaFC) June 28, 2025
BBC-ում էլ այս ընթացքում զվարճանում են: Խաղից ուղիղ տեքստային ռեպորտաժ վարողը մի քանի զվարճալի գրառում է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորև.
Ֆուտբոլիստներն այժմ վերադարձել են խաղադաշտ և պատրաստվում են խաղը շարունակելուն:
Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումները հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։


