«Չելսին» շարունակում է կազմի ուժեղացման տարբերակներ փնտրել հաջորդ մրցաշրջանին ընդառաջ։
Ըստ ESPN-ի, բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան, որը ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո դարձել է ազատ գործակալ, 2 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ։ Ֆուտբոլիստը մտադրություն ունի եվրոպական մրցասպարեզում մնալ 3-ից 4 տարի։
«Բայերի» կիսապաշտպան Կահ Հավերցը, ամենայն հավանականությամբ, նույնպես կդառնա «ազնվական»։ Ակումբը ու ֆուտբոլիստը համաձայնացրել են պայմանագիրը մինչև 2025 թվականը ու Հավերցը տարեկան վաստակելու է 8 մլն. եվրո գումարած բոնուսներ, այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկրիան թվիթերյան իր էջում։
Ըստ վերջին լուրերի՝ լոնդոնցիները 80 մլն. եվրո են առաջարկել Լևերկուզենի ակումբին ու ևս 20 մլն բոնուսների տեսքով։
Իսկ Goal-ը հայտնում է, որ անգլիական ակումբը այս պահին բանակցություններ է վարում «Լեսթերի» հետ պաշտպան Բեն Չիլուելի տրանսֆերի համար։ «Չելսին» 50 մլն. ֆունտ է պատրաստ վճարել անգլիացու դիմաց։

