«Չելսին» մինչ տրանսֆերային պատուհանի փակման օրը՝ օգոստոսի 31-ը, մտադիր է ավարտին հասցնել անգլիացի 3 կիսապաշտպանների տեղափոխությունները:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոնդոնցիները 35 մլն ֆունտ կվճարեն «Արսենալից» Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի, 40 մլն՝ «Լեսթերից» Դենիել Դրինքուոտերի համար, իսկ «Էվերտոնից» Ռոս Բարկլին կարող է «Չելսի» տեղափոխվել 25 մլն-ի դիմաց:
Դրինքուոտերի տրանսֆերային արժեքն ավելի բարձր է, քանի որ Օքսլեյդ-Չեմբերլենի ու Բարկլիի պայմանագրերի ժամկետն իրենց ակումբների հետ լրանում է մեկ տարի անց, և նրանք հաջորդ ամռանը կարող են դառնալ ազատ գործակալներ:

