Logo

«Չելսին» նոր դարպասապահ ունի

12:01 / 31.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսեը կարիերան կշարունակի «Չելսիում», տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Յորգենսենն անգլիական ակումբի հետ կնքել է 7 տարվա պայմանագիր: «Ազնվականները» 22-ամյա դանիացի դարպասապահի տրանսֆերի համար «Վիլյառեալին» վճարել են 24,7 միլիոն եվրո:

Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում Յորգենսեը մասնակցել է 36 հանդիպման: Նա ընդգրկվել է «Չելսիի» հայտացուցակում ու կարող է մասնակցել առաջիկա ընկերական հանդիպումներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ