«Իփսվիչ Թաունի» հարձակվող Լիամ Դելափը ցանկանում է միանալ «Չելսիին», հայտնում է լրագրող Դևիդ Օրնշտեյնը, որի խոսքով՝ տեղեկությունը տրամադրվել է նաև Դելափի ծառայություններով հետաքրքվող մյուս ակումբերին։
22-ամյա հարձակվողին իրենց շարքում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլը», «Միլանը», «Յուվենտուսը» և այլ ակումբեր։
Դելափի և «Իփսվիչ Թաունի» պայմանագրում ներառված է հրաժարագնի կետ՝ 30 միլիոն ֆունտ։ Թիմը ֆուտբոլիստին ցանկանում է բաց թողնել միայն նշված գումարի վճարման դեպքում։
«Իփսվիչը» Դելափին ձեռք է բերել «Մանչեսթեր Սիթիից» 2024 թվականին։ Ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 15 միլիոն ֆունտ։ Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում բրիտանացին իր թիմի գլխավոր ռմբարկուն էր 12 գոլով։ Չնայած Դելափի գոլերին՝ «Իփսվիչին» չհաջողվեց պահպանել տեղն ԱՊԼ-ում։ Ակումբը մրցաշրջանն ավարտեց նախավերջին տեղում և կվերադառնա Չեմպիոնշիփ։