Logo

«Չելսին» նոր հարձակվող ունի, «Ինտերը» հրաժեշտ է տվել 2 ֆուտբոլիստի

23:11 / 30.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել իսպանական «Վիլյառեալի» սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականը։ Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերը կազմել է 37 միլիոն եվրո։

Նիկոլաս Ջեկքսոնը 2021-ից էր խաղում «Վիլյառեալի» գլխավոր թիմում։ Իսպանիայի ավարտված առաջնությունում հարձակվողը մասնակցել է 26 խաղի, դարձել 12 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» հրաժեշտ է տվել իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինիին ու պաշտպան Դանիլո Դ'Ամբրոզիոյին։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվել են հունիսի 30-ին։

29-ամյա Գալյարդինին 2017-ից էր խաղում «Ինտերում», իսկ 34-ամյա Դ'Ամբրոզիոն միլանյան ակումբը համալրել էր 2014-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ