Լոնդոնի «Չելսին» պայմանագիր կստորագրի 17-ամյա պորտուգալացի վինգեր Ժեովանի Կենդի հետ, հայտնում է The Athletic-ը:
Անգլիական գրանդը համաձայնության է եկել Լիսաբոնի «Սպորտինգի» հետ և մոտակա օրերին ավարտին կհասցնի գործարքը: Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2033 թվականի ամառը:
Պատանի տաղանդը կմնա Պորտուգալիայում, իսկ 2026-ի հուլիսին կմիանա «Չելսիին»: Տեղափոխության համար «Կապույտները» կվճարեն 45-50 միլիոն եվրո:
Կենդն ընթացիկ մրցաշրջանում «Սպորտինգի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: