Լոնդոնի «Չելսին» մոտ է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» 18-ամյա դարպասապահ Գեբրիել Սլոնինայի հետ պայմանագիր կնքելուն, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախատեսվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի ամառ։ Տրանսֆերը կկազմի 15 միլիոն եվրո։ 193 սմ հասակ ունեցող դարպասապահի հետ պայմանագիր կկնքվի ավանդական բուժզննումից հետո։ Սկզբնական շրջանում նա վարձավճարով կշարունակի խաղալ «Չիկագո Ֆայրում»։
Գեբրիել Սլոնինան նախորդ մրցաշրջանում 23 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում, 10-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Նա նաև հրավիրվել է ԱՄՆ-ի ազգային հավաքական, սակայն մասնակցել է միայն մինչև 18 տարեկանների թիմի խաղերին։
Transfermarkt-ը Սլոնինայի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։


