Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։
Daily Mail-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարության համար լավագույն թեկնածուներն են ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
Փոթերը նախորդ տարվա սեպտեմբերի 8-ից է գլխավորում անգլիական գրանդը, որը բոլոր մրցաշարերում անցկացրած 6 անընդմեջ խաղում չի հաղթել:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Չելսին» 24 խաղից հետո 31 միավորով 10-րդն է: