Լոնդոնի «Չելսին» նախամրցաշրջանային հատվածի առաջին ընկերական խաղում 5-0 հաշվով հաղթել է ուելսյան «Ռեքսեմին»:
ԱՄՆ-ում անցկացված խաղում «Չելսիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել հոլանդացի վինգեր Յան Մաթսենը, մեկական գոլ են խփել անգլիացիներ, պաշտպան Բեն Չիլուելը, կիսապաշտպան Քոնոր Գոլահերը և թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, որն առաջին անգամ է աչքի ընկել անգլիական ակումբի մարզաշապիկով:
Սա «Չելսիի» առաջին հաղթանակն է նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ: Արգենտինացի մասնագետի թիմը հուլիսի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի անգլիական «Բրայթոնի» հետ:
Ընկերական հանդիպում
«Չելսի» - «Ռեքսեմ»՝ 5-0
Յան Մաթսեն, 3, 42, Քոնոր Գալահեր, 80, Քրիստոֆեր Նկունկու, 90, Բեն Չիլուել, 90+3