Նորվեգական «Մոլդեի» կոտդիվուարցի հարձակվող Դավիդ Ֆոֆանան կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
«Չելսին» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Մոլդեին» կվճարի 12 միլիոն եվրո: Տրանսֆերը պաշտոնապես կձևակերպվի 2023 թվականի հունվարի 1-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆոֆանան «Մոլդեի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:


