Ֆրանսիական «Ստրասբուրգի» պաշտպան Մամադու Սարը կտեղափոխվի «Չելսի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնյան ակումբն ու «Ստրասբուրգը» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Չելսին» Սարի տեղափոխության համար կվճարի 15 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր ակումբին կմիանա հուլիսի 1-ին։
Ֆրանսիացի պաշտպանը «Ստրասբուրգում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 13 խաղում կատարել է 1 ասիստ։