«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նատան Ակեն չի տեղափոխվի «Չելսի», հայտնում է The Guardian-ը:
«Թոշակառուներն» անձնական պայմանագիր էին համաձայնեցրել նիդեռլանդցու հետ, սակայն չեն կարողացել նվազեցնել Անգլիայի գործող չեմպիոնի պահանջած գինը. «քաղաքաբնակները» պատրաստ են գործարքը հաստատել, եթե ստանան 45 մլն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում:
Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է նաև Ժյուլ Կունդեի («Սևիլյա») և Պրեսնալ Կիմպեմբեի (ՊՍԺ) ծառայություններով:
2021/22 մրցաշրջանում «քաղաքաբնակների» կազմում Ակեն անցկացրել է 27 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ:


