Logo

«Չելսին» որոշում է կայացրել Կանտեի ապագայի վերաբերյալ

10:57 / 15.11.2022ՍՊՈՐՏ
Նգոլո Կանտե-Չելսի

Լոնդոնի «Չելսին» մտադիր է թիմում պահել ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեին, հայտնում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը: 

Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է համոզվել, որ աշխարհի չեմպիոնը պատրաստ կլինի մրցաշրջանի երկրորդ հատվածին վնասվածքից ապաքինվելուց հետո: Վերջինս նույնպես մտադիր է մնալ անգլիական ակումբում, սակայն դեռևս չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում:

31-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը 2 խաղ, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ