Logo

«Չելսին» ու Էնցո Մարեսկան խզել են պայմանագիրը

16:20 / 01.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսին» և թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ երկկողմ համաձայնության են եկել, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարեսկայի ու ակումբի ղեկավարության հարաբերությունները վերջնականապես փլուզվել են վերջին շրջանում թիմի անբավարար արդյունքներից հետո, գրում է The Guardian-ը:

Հեղինակավոր ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը գրում է, որ Էնցո Մարեսկան վերջին շրջանում «Չելսիին» երկու անգամ տեղեկացրել է, որ գլխավոր մարզչի հնարավոր թափուր հաստիքի վերաբերյալ զրուցել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ: Առաջին անգամ Մարեսկան «Չելսիի» ղեկավարությանը տեղեկացրել է 2025թ. հոկտեմբերին, երկրորդ անգամ՝ դեկտեմբերի կեսերին: Նա պայմանագրային պարտավորություն ուներ, որ նման զրույցների դեպքում դրանց մասին պետք է տեղեկացներ լոնդոնյան ակումբի ղեկավարությանը:

Էնցո Մարեսկան «Չելսին» գլխավորում էր 2024 թվականի հուլիսից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ