Logo

«Չելսին» ու «Տոտենհեմը» պարտվեցին, այլ արդյունքներ

20:57 / 26.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակվում է 18-րդ տուրը։

«Չելսին» տնային լոնդոնյան դերբի անցկացրեց «Ֆուլհեմի» դեմ և պարտվեց 1-2 հաշվով։ Տանտերերից 16-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի եզրային հարձակվող Քոուլ Պալմերը, որը նաև ռեկորդ սահմանեց։

Հյուրերից 82-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ուելսցի կիսապաշտպան Հարի Ուիլսոնը։ Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին էլ հյուրերին հաղթանակ պարգևեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

Զուգահեռ կայացան նաև այլ հանդիպումներ։ 

«Նոթինգհեմ Ֆորեստը» տանը 1-0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Խաղի միակ գոլը 28-րդ րոպեին խփեց շվեդ կիսապաշտպան Էնթոնի Էլանգան։

«Նյուքասլն» էլ տանը 3-0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։ Գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, անգլիացի Էնթոնի Գորդոնը և շվեդ Ալեքսանդր Իսակը, բրազիլացի վինգեր Ժոելինտոնը։

«Վեսթ Հեմն» էլ հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։ 

Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած «Չելսին» 35 միավորով երկրորդն է, «Նոթինգհեմը»՝ 34 միավորով երրորդը, «Նյուքասլը»՝ 29 միավորով 5-րդը, «Ֆուլհեմն» ու «Ասթոն Վիլան» էլ 28-ական միավորով բաժանում են 8-9-րդ տեղերը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 1-2

Քոուլ Պալմեր, 16 - Հարի Ուիլսոն, 82, Ռոդրիգո, 90+5

«Նոթինգհեմ Ֆորեստ» - «Տոտենհեմ»՝ 1-0

Էնթոնի Էլանգա, 28

Հեռացում՝ Ջեդ Սփենս, 90+4 («Տոտենհեմ»)

«Նյուքասլ» - «Ասթոն Վիլա»՝ 3-0

Էնթոնի Գորդոն, 2, Ալեքսանդր Իսակ, 59, Ժոելինտոն, 90+1

Հեռացում՝ Ջոն Դուրան, 32 («Ասթոն Վիլա»)

«Սաութհեմփթոն» - «Վեսթ Հեմ»՝ 0-1

Ջարոդ Բոուեն, 59

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա