Լոնդոնի «Չելսին» ունի 2 նոր ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիական ակումբը պայմանագիր է կնքել «Նորվիչի» 18-ամյա վինգեր Ալեքս Մատոսի հետ: Ավարտված մրցաշրջանում անգլիացին 60 խաղում խփել էր 9 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:
Լոնդոնյան ակումբ է տեղափոխվել նաև Լիսաբոնի «Բենֆիկայի» վինգեր Դիեգո Մորեյրան: 18-ամյա պորտուգալացին 2 ասիստ էր կատարել Երիտասարդական Չեմպիոնների լիգայում՝ «Բենֆիկայի» Մ21 թիմին օգնելով 6-0 հաշվով հաղթել ավստրիական «Զալցբուրգի» հասակակիցներին ու նվաճել տիտղոսը:
Գործարքների մասրամասները չեն նշվում:
Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում «Չելսին» զբաղեցրել էր 12-րդ տեղը:


