Լոնդոնի «Չելսին» պայմանագիր է կնքել բրազիլական «Սանթոսի» վինգեր Անժելո Բորժեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
18-ամյա բրազիլացու համաձայնագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Գործարքի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Անժելո Բորժեսը բրազիլական ակումբի գույները պաշտպանում էր 2021 թվականի հունվարից և 129 խաղում խփել էր 5 գոլ, կատարել 10 ասիստ: