Logo

«Չելսին» վճռական է Արսեն Զախարյանի տրանսֆերի հարցում

17:05 / 09.01.2023• ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսին» շարունակում է պահպանել հետաքրքրվածությունը Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ:

Հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ անգլիական ակումբը դեռ վճռական է գործարքն իրականացնելու հարցում՝ չնայած բոլոր դժվարություններին: 19-ամյա ֆուտբոլիստն իր հերթին ցանկանում է տեղափոխվել «Չելսի»: 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Զախարյանի տրանսֆերը «Չելսի» ձախողվել էր տեխնիկական խնդիրներով պայմանավորված: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ