Logo

«Չեմ բավարարվում՝ պարզապես անմիտ կերպով ղեկը պտտեցնելով». Հեմիլթոնը՝ Ֆորմուլա 1-ի խնդիրների մասին

17:43 / 10.08.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն, 40-ամյա Լյուիս Հեմիլթոնը խոսել է մրցաշարի խնդիրների մասին, հաղորդում է Newsweek-ը։

«Ես այլևս չեմ մտածում պատմության մեջ իմ տեղի մասին։ Յուրաքանչյուր դարաշրջանում եղել են ակնառու մրցարշավորդներ: Ես կենտրոնանում եմ, թե ինչ ներդրում կարող եմ ունենալ մրցարշավների զարգացման գործում։

Կարծում եմ՝ Ֆորմուլա 1-ը պետք է զարգանա։ Մրցարշավորդները կապված են պայմանագրերի հետ, որոնք թույլ չեն տալիս նրանց շփվել այլ թիմերի հետ։ Դրանից բացի, Ֆորմուլա 1-ի եկամուտները հարյուրավոր միլիոններից աճել են` հասնելով մինչև մի քանի միլիարդի, բայց դա չի արտացոլվել սովորական աշխատողների աշխատավարձերում։ Սպասարկող անձնակազմի աշխատավարձերը չեն համապատասխանում մրցաշարի զարգացման տեմպերին։

Պադոկում բազմազանության պակաս կա, սա պետք է լուծվի։ Մենք պետք է ստեղծենք հնարավորություններ և մուտքի կետեր տարբեր սոցիալական շերտերի մարդկանց համար։ Ի վերջո, մենք պետք է ապահովենք, որ Ֆորմուլա 1-ի փուլերից հետո չմշակված թափոններ չմնան։ Մենք չենք կարող լքել մրցավայրը և թողնել աղբավայր։

Բոլորը չեն, որ հիմա մտածում են այս թեմաների մասին, և դա նորմալ է։ Բայց ես գիտեմ, որ անձամբ ունեմ իրավիճակի վրա ազդելու կարողություն։ Եվ ես չեմ բավարարվում՝ պարզապես անմիտ կերպով ղեկը պտտեցնելով»,- ասել է իտալական «Ֆերարիի» բրիտանացի մրցարշավորդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ